Ռուսա ծով
Կոորդինատներ | ||
Երկիր | Թուրքիա | |
Վարչատարածքային բաժանում | Վանի նահանգ | |
Տեսակ | Արհեստական ջրամբար | |
Հայելու բացարձակ բարձրությունը | 2550 մ | |
Երկարություն | 4,3 կմ | |
Լայնություն | 2,1 կմ | |
Ռուսա ծով (նաև` հայկական աղբյուրներում Երիցու լիճ, Տերտերալիճ, թուրքական աղբյուրներում Քեշիշգյոլ, Թուրնագյոլ (թուրքերեն՝ Turna Gölü)), արհեստական լիճ պատմական Մեծ Հայքի Վասպուրական նահանգի Հայոց ձոր գավառի հյուսիս-արևելքում, ներկայիս Թուրքիայի Հանրապետության Վանի նահանգում[1]։ Ծովի մակարդակից բարձր է 2550 մ-ով, ունի 4,3 կմ առավելագույն երկարություն և 2,1 կմ առավելագույն լայնություն[1]։ Ի սկզբանե կառուցվել է այգիների և դաշտերի ոռոգման նպատակով և մինչ օրս էլ ծառայում է գյուղատնտեսական նշանակությամբ[2][3]։
Կառուցել է Վանի թագավորության արքա Ռուսա Գ-ն[1][4][5], ինչի մասին վկայում է լճից 6 կմ հյուսիս գտնվող Էրմանց գյուղում 2002 թվականին հայտնաբերված սեպագիր արձանագրությունը[3]։ Սեպագրի մի կողմում գրված է (սեպագիր արձանագրության վերծանում)[3][6][7].
Լճի ամբարտակը հազարամյակներ շարունակ կանգուն է եղել և բազում դարում ընթացքում ծառայել է իր նպատակին։ Հայտնի է, որ միջնադարում լիճն ու լճից գոյացած հասույթը պատկանել են Վարագավանքին։ Այս մասին հայտնի է դարձել նաև լճի ամբարտակի վրա փորագրված արձանագրությունից[3][8]։
1813 թվականին լճի հեղեղման հետևանքով Ռուսա Գ թագավորի կառուցած ամբարտակը փլուզվել է, ինչի հետևանքով տեղի են ունեցել որոշակի ավերումներ։ Որոշակի վերականգնողական աշխատանքներ են իրականացվել 19-րդ դարի կեսերին կառավարության ֆինանսավորմամբ։ Այդ աշխատանքների հետևանքով լճի կառուցվածքը փոքր-ինչ փոփոխությունների է ենթարկվել, կառուցվել է 8 մ բարձրությամբ և 3 մ լայնությամբ նոր ամբարտակ, որի վրա առկա են մի քանի փոքր դռնակներ, որոնցով ջրի քիչ քանակություն հոսում է դուրս[3][8]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Սամվել Կարապետյան, Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամ, «Հայոց ձոր, Հայաստանի պատմություն գրքաշար, հատոր Ա», Երևան 2015 թվական, էջ 8։
- ↑ Շէրենց Գ., «Սրբավայրեր», Թիֆլիս, 1902, էջ 54։
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Սամվել Կարապետյան, Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամ, «Հայոց ձոր, Հայաստանի պատմություն գրքաշար, հատոր Ա», Երևան 2015 թվական, էջ 9։
- ↑ Арутюнян Н., Корпус урартских клинообразных надписей, Ереван, 2001, с. 299-300(ռուս.).
- ↑ Լեւոնեան Խ., «Արուեստական լիճ մը խալտէական շրջանէն», Վանտոսբ, 1912, N 8, 10 փետրվարի, էջ 117։
- ↑ Salvini M., «Una Stele di Rusa III Erimenahi dalla zona di Van», Studi Micenei ed Egeo-Anatolici, XLIV/1, 2002, pp. 115-143.(իտալ.)
- ↑ Գրեկյան Ե., Գյովելեքի ուրարտական արձանագրությունը, «ՊԲՀ», 2004, N 1, էջ 250։
- ↑ 8,0 8,1 Լեւոնեան Խ., «Արուեստական լիճ մը խալտէական շրջանէն», Վանտոսբ, 1912, N 8, 10 փետրվարի, էջ 116։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռուսա ծով» հոդվածին։ |
|